Ադրբեջանի բնակիչը պայթել է ականի վրա
APA լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էլվին Գաֆարովը գնացել էր արոտավայրից չվերադարձած անասուններին փնտրելու:
Տուժածին փոխադրել են շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ կտրել են նրա ձախ ոտքը: Մեծ թվով բեկորներ են հանվել է նաեւ նրա աջ ոտքից:
