Ադրբեջանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիսային՝ Գուբինի շրջանում այսօր առավոտյան ժամը 07:30-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գուբա քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք:
