Ադրբեջանի նախագահի դուստրերը կասկածվում են փողերի լվացման մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի գործողությունները կարող են կապված լինել փողերի լվացման հետ, հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական դատարանի հայտարարությանը։
Լեյլա և Արզու Ալիևաների Լոնդոնում 60 միլիոն ֆունտ արժողությամբ էլիտար անշարժ գույք ձեռք բերելու փորձերը կասկած են հարուցել քննիչների մոտ։
Guardian-ի տվյալներով՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ շրջանում, թագուհու նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի անմիջական հարևանությամբ գտնվող երկու բնակարանի մասին է, որոնց ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային մի ընկերություն, որը բրիտանացի իրավաբան Հալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։
Ալիևների ընտանիքի անդամներին սկսել են կասկածել խոշոր չափերի փողերի լվացման մեջ Mossack Fonseca-ի մասին հետաքննության տվյալների հրապարակումից հետո, որի հետևանքով 2016թ.ին գործարքը չեղարկվել է։