Ադրբեջանի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները:
Մինչ այդ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին, պնդելով, թե հայաստանցի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում կայացած վերջին հանդիպումն իրեն մի փոքր հիասթափեցրել է:
«Եթե մենք իսկապես ուզում ենք առաջ շարժվել և քաղաքական կարգավորում գտնել, պետք է սկսենք բովանդակային բանակցություններ», - ասել է Մամեդյարովը:
Համանախագահները, հիշեցնենք, մինչ Բաքու մեկնելը Երևանում և Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ: