Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հայ օդաչուների դիակների դուրս բերումը սահմանից
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունների շարքն է հրապարակել և հերքել է հայկական կողմի տեղեկատվությունն այն մասին, որ հատուկ գործողությունների ընթացքում հնարավոր է դարձել դուրս բերվել նոյեմբերի 12-ին կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմին: Ադրբեջանական նախարարության հերքումը հրապարակել է «Ռոսբալտ»-ը:
«Այս տեղեկատվությունը անհիմն է և նպատակաուղղված սուտ և սադրանք է»,-ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հայ օդաչուների դիերը դուրս են բերվել շփման գծից:
Այժմ ուղղաթիռի զոհված անձնակազմի դիակները փոխանցվել են նրանց հարազատներին:
