Ադրբեջանի ՊՆ–ը հաստատել է, որ մեկ զոհ ունի
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ հայկական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով մեկ ադրբեջանցի զինվոր է սպանվել։
Հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօրտեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը ողջ գիշեր կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան հայ դիրքապահները կրակ են բացել և վնասներ ու կորուստներ պատճառել հակառակորդին։
