Ադրբեջանի զինուժն այս գիշեր կրակ է բացել ականանետերից եւ հակատանկային նռնականետից. ԼՂՀ ՊԲ
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
