Ադրբեջանից Թուրքիա է ուղևորվել դիակներով լի մի քանի ինքնաթիռ. վերլուծաբան
Վերլուծաբան Հովհաննես Վարդանյանը հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին հայտարարել է, որ ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից դեպի Թուրքիա է ուղևորվել մի քանի ինքնաթիռ` դիակներով լցված: Դիակները տեռորիստական խմբավորումներում մարտնչող զինյալներինն են` ԻՊ ահաբեկիչներ, ”Մոխրագույն գայլեր”: ”Վերոնշյալ զինյալները, ադրբեջանցիների հետ միասին մարտնչել են ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ զորքերի դեմ և ոչնչացվել” հավելեց վերլուծաբանը: Նա նշեց նաև, որ այս տեղեկատվությունը իրեն են փոխանցել միջին ասիական երկրների կոմպոտենտ աղբյուրները:
