Ադրբեջանին պիտի հասկացնել, որ մեկին տասը կորուստներ են ունենալու. Ռուստամյան
Ըստ էության սահմաններին թաքնված ձեւով պատերազմ է, որի դեմն առնելու միակ միջոցը մեր զինուժն է, պաշտպանունակությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությանը:
«Ես հուսով եմ, որ այս լարվածությունը պետք է սթափեցնի Ադրբեջանին այն տրամաբանությամբ, որ մեկին տասը կորուստներ են ունենալու: Այս վստահությունը պետք է դիվանագիտական հանդիպումների միջոցներով փոխանցենք նրանց, որ այս ձեւով ամեն ինչ ձախողվում է, եւ այսօր խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին, թերեւս անիմաստ է»,-ասաց Ռուստամյանը:
