Ադրբեջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ գործարարներ
Հարկերի նախարարությունը անցյալ տարի հարուցել է 971 քրեական գործ գործարարների դեմ, հաղորդում է ադրբեջանական «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության տեղեկատվական կայքը: Այս գործերի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերադարձվել շուրջ 16 մլն մանաթ, 198 քրեական գործերի դեպքում լիովին վճարվել է չվճարված հարկերը: Նախարարությունը տեղեկացրել է, որ ձերբակալվել է 26 գործարար: Բացի այդ, բռնի կերպով հարկային են տարվել 324 ձեռնարկատերեր, ովքեր նախկինում խուսափել են հարկերից:
