Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից հաղորդել են, որ այսօր առավոտյան երկրում երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սաաթլը քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա:
