Ադրբեջանում երկրաշարժն ավերածություններ է առաջացրել. Photo
Ադրբեջանում սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով 08:49-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժը Մինգեչաուրի, Գյանջայի եւ Շաքիի շրջաններում ավերածություններ եւ փլուզումներ է առաջացրել: Բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Քաղաքում մի շարք շենքեր խիստ վնասվել եւ մասնակի ավերվել են: Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շաքիի շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ, իսկ շրջակա բնակավայրերում` 5-6 բալ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:



![]()
