Ադրբեջանում երկու երեխաների մորը փոքրիկների աչքի առջև տանջել են
Ադրբեջանում կնոջ հանդեպ կտտանքներ կիրառելու փաստ է արձանագրվել:
Ըստ ԱՊԱ գործակալության, տղամարդը կապել է նախկին կնոջ ձեռքերն ու ոտքերը եւ վրան եռացրած ջուր լցրել:
Հրեշավոր միջադեպը տեղի է ունեցել Սումգայիթում: Սալյանսկի շրջանի բնակիչ Իսրաֆիլ Ալեքբերովը ծեծել է նախկին կնոջը՝ Այնուր Հասանովային: Այնուհետեւ նա կապել է կնոջ ձեռքերն ու ոտքերը եւ վրան եռացրած ջուր լցրել: Այս ամենը տեղի է ունեցել նրա անչափահաս երեխաների աչքի առջեւ:
Ոստիկանության Սումգայիթի քաղաքային վարչությունում այդ մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո օպերատիվ խումբ է ստեղծվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ի.Ալեքբերովը ձերբակալվել է:
Ոստիկանությունում նաեւ տեղեկացրել են, որ Ա.Հասանովան եւ նախկինում դատված Ի.Ալեքբերովը վերջերս ամուսնալուծվել են: Փաստի առիթով հետաքննությունը շարունակվում է:
