Ադրբեջանում մտահոգված են լավաշի հայկական լինելով
Ադրբեջանում սկսել են շահարկել լավաշի ոչ հայկական լինելը, սկսելով ապատեղեկատվական հայտարարություններ անել: Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆաս Գարաևը հայտարարել է, որ լավաշ թխում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Հայտնում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը:
Նա հայտարարել է, որ լավաշը պատկանում է ողջ տարածաշրջանին:
Նախարարը նաև հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕՆ լավաշը ճանաչել է, որպես ամբողջ տարածաշրջանում պատրաստվող հաց:
Գարաևը անդևադաևձել է նաև ադրբեջանական մամուլում տարածված հոդվածների վերաբերյալ: Նրա խոսքով «նման նյութեր հայերի ձեռքը տալը իրեն հիասթափեցրել է»:
