«Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևն ընդունվեց». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը, ով օրերս ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևն ընդունվեց:
«Նյարդայնացնող էին մեր ելույթները Ադրբեջանի պատվիրակության համար: Բանաձևին դեմ քվեարկեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և հատուկենտ Արևելյան երկրների պատվիրակներ: Բայց նշեմ, որ սա շատ կարևոր ձեռքբերում էր մեր պատվիրակության համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը: