Ադրբեջանում թալանել են դեսպանին
Անհայտ անձը 22 484 ամերիկյան դոլար են հանել Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ Աբդուլազիզա ալ-Ռումի բանկային հաշվից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի քարտուղարությունը: Հայտնում է haqqin.az-ը:
Համաձայն տեղեկոտվության՝ ոստիկանություն է դիմել Ադրբեջանի Միջազգային բանկի աշխատակիցը և հայտնել, որ այս տարվա օգոստոսի 1-ից 8-ը անհայտ անձը Քուվեյթի դեսպանի բանկային հաշվից 22 484 դոլար է հանել:
Հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ գումարը համացանցի միջոցով գողացել է Ադրբեջանում Քուվեյթի դեսպանատան մամուլի քարտուղարության ներկայացուցիչը:
Այժմ հետաքննությունը շարոունակվում է:
