Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում
Այսօր վաղ առավոտյան երևանցիներից շատերը զգացել են երկրաշարժի ցնցումներ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանում, Բաքվից 215 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օգյուզ և Շեքի բնակավայրերում:
Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 5,3 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ի մի քանի բնակավայրերում՝ Արցախում՝ նախնական 4 բալ ուժգնությամբ, Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
