Ադրբեջանում զինծառայող է սպանվել
Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանապահ զորամասերից մեկում զինծառայող է սպանվել ոչ մարտական պայմաններում: Այս մասին տեղեկացնում էcontact.az-ը:
Սանան Մեհթիզադեի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա եղբայրը։
Եղբոր խոսքով՝ Սանանը զոհվել է ծառայակից ընկերոջ գնդակից՝ մարտական հենակետում։ Մեհթիզադեն զորակոչվել էր 2015 թվականի հունվարին։
Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ տեղեկություններ չունեն։
