Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախաարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գադջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բողոքի նոտա է փոխանցել Ռուսաստանին՝ պայմանավորված Հայաստանին զինամթերք վաճառելու փաստով: Այս մասին փոխանցում է «газета.ру» գործակալությունը:
«Բողոքի նոտայում ընդգծված է, որ Ադրբեջանը բազմիցս միջազգային հանրությանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ ձեռք բերված զենքերն ու զինտեխնիկան տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- հայտարարել է Հաջիևը:
Ըստ նրա, Հայաստանին զինամթերք մատակարարելու փաստը չի նպաստում հակամարտության կարգավորման գործընթացին և հանգեցնում է տարածաշրջանում լարվածության սրացումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ուժեղացրել է Հայաստանում տեղակայված ավիաբազան 4-րդ սերնդի ՄԻԳ-29 կործանիչներով:
