Ադրբեջանը դեռ կրակահերթի տակ է պահում հայկական ուղղաթիռի խոցվելու վայրը. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանական զինված ուժերը դեռ կրակահերթի տակ են պահում այն տարածքը, որտեղ ենթադրվում է, որ իրենց կողմից խոցված հայկական ուղղաթիռը պետք է ընկած լինի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Դեռ զոհերի մասին ոչ մի նորություն չկա: Հենց ինչ-որ բան պարզվի, մենք տեղյակ կպահենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը խոցելու հետևանքով ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ է զոհվել, որոնց անուններն արդեն հայտնի են:
