Ադրբեջանը երկու զոհ ունի. հայկական կողմի պատասխանը
Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը դիպուկահար: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին ԼՂՀ-ից:
Նշենք, որ զոհերի մասին Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են մեկ զոհ ունենալու փաստը: Դիպուկահարի մահվան մասին դեռ լռում են:
Դեպքը տեղի է ունեցել ուղղաթիռի անկման վայրում:
