1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանը հայկական պետությունների դեմ պատերազմ մղելու ոչ մի ռեսուրս չունի. Հրանտ-Մելիք Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ այդ ամենը տեղի են ունենում Ադրբեջանի իշխանությունների կամքից անկախ:


-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Դուք ասում եք, թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ և հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Արդյո՞ք դա Ադրբեջանի իշխանությունները չեն գիտակցում:

 

- Իհարկե գիտակցում են, բայց այդ գործընթացները զարգանում են Ադրբեջանի իշխանությունների կամքից անկախ։ Նրանք չեն կարող վերահսկել, առավել ևս ազդել այն զարգացումների վրա, որոնք այսօր կան ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում։ Քուրդ զինյալները, ըստ էության, ռազմաքաղաքական իրավիճակ են փոխել Նախիջևանի հարակից տարածքներում, և դեռ հայտնի չէ, թե ինչ նոր հաջողություններ կարող են ունենալ։ Արդեն հիմա Նախիջևանի և Թուրքիայի կապը սահմանափակված է քրդական գործոնով։ Երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունն ու ուղևորափոխադրումը վտանգված է, և այդ ամենը պայմանավորված է թուրք-քրդական հակամարտության ներկայիս ակտիվացմամբ։ Կնշանակի, որ Նախիջևանի ապագա շրջափակումը մեծապես կախված է քրդերի ռազմաքաղաքական հաջողություններով։ Դատելով այսօրվա զարգացումներից՝ կարելի է պնդել, որ այդ հեռանկարը խիստ հավանական է և, բնականաբար, Ադրբեջանը անհանգստացած է այդ փաստով։ Բայց Բաքվում չեն ուզում խոստովանել այդ վտանգը։ Համենայն դեպս` հանրային մակարդակում։ Այդ իսկ պատճառով Ալիևի վարչակազմը շարունակում է իր հաշվարկներից դուրս թողնել Նախիջևանը կորցնելու հնարավորությունը։ Շեշտը դրվում է միայն Արցախի դեմ հնարավոր մարտական գործողությունների վրա։ Այն էլ միայն հայտարարությունների ձևով։ Պարզ է, որ Ադրբեջանը հայկական պետությունների դեմ պատերազմ մղելու ոչ մի ռեսուրս չունի։

 

- Այս ամենի պարագայում ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը, և Ադրբեջանն ինչ-որ ակնկալիքներ կարո՞ղ է ունենալ Թուրքիայից։


- Թուրքիան Ադրբեջանին աջակցելու քիչ հնարավորություն ունի հիմա։ Պաշտոնական Անկարայի հիմնական մտավախությունը, այժմ և մոտ ապագայում, լինելու է պետության տարածքային ամբողջականության պահպանումը։ Կարծում եմ` կասկածից դուրս է, որ քրդական գործոնը հետզհետե ուժեղանալու է ներկայիս Թուրքիայի, հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքում։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու սահմանափակել արտաքին քաղաքականության էքսպանսիոն ախորժակը և բոլոր ուժերը կենտրոնացնել ներքին խնդիրների հաղթահարման համար։ Ընդ որում, պետք է ասել, որ Թուրքիայի պասիվությունը Հարավային Կովկասում վաղուց է զգացվում։ Ես միշտ համոզված եմ եղել, որ հայկական պետությունների դեմ պատերազմ սկսել-չսկսելու խնդիրը Ադրբեջանը համաձայնեցրել է բացառապես Թուրքիայի հետ։ Բայց Անկարան այդպիսի արկածախնդրության պատրաստ չէր։ Հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Ուրեմն կարելի է վստահ ասել, որ թուրք-ադրբեջանական դաշինքն այսօր չի կարող կյանքի կոչել իր սպառնալիքները։ Ավելին` թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը կանգնած են աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների առջև։ Նրանցից առաջինը կարող է տարածքները կորցնել, իսկ երկրորդը՝ տարածաշրջանում իր միակ դաշնակցին։

մանրամասն՝ այստեղ

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan