ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՆՆԱ ՆԱՂԴԱԼՅԱՆ
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար:
