Ադրբեջանը վերադարձրել է 5 հոգանոց հայ ընտանիքին
Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների` 5 հոգանոց ընտանիքին: Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Այո, ԿԽՄԿ անկախ միջնորդությամբ` Հայաստանի իշխանություններին է հանձնվել ՀՀ քաղաքացիություն ունեցող` 5 հոգուց բաղկացած ընտանիքը»,- ասաց Ամատունին, հայտնեց նաև, որ փոխանցումը կատարվել է Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում:
