Ադրիատիկ ծովում այրվում է իտալական լաստանավը՝ 466 ուղեւորներով
Ադրիատիկ ծովում վառվում է 466 մարդկանցով իտալական նավ՝ հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ նրանցից 55-ն անձնակազմի անդամներ են: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 6-ին:
Իտալական դրոշի ներքո նավարկող լաստանավի կապիտանը հրամայել է ուղևորներին տարհանել, սակայն փրկարար նավակները չեն բավականացրել բոլորի համար:
Իտալական The Norman Atlantic լաստանավը հունական Պատրի կղզում ուղեւորվում էր Իտալիայի Անկոնա քաղաք: Երբ նավը գտնվում էր Օթոնոյ կղզուց ծովային 33 մղոն հեռավորության վրա, աղետի ազդանշան է ուղարկել:
Կրակը բռնկվել է լաստանավի բեռնատար խցիկում, որտեղ կա 222 ավտոմեքենա:
