«Աֆերիստության վերջն ա, աֆերիստությունը ուղղակի կաթում ա»,-ասում է Վարդան Ղուկասյանը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օրերս հայտարարել էր, որ աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի կա: Քաղաքապետի այս ուշագրավ հայատարության վերաբերյալ, Fnews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից:
-Պարոն Ղուկասյան, Ձեր քաղաքապետի հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, արդյո՞ք աշխատավարձից հրաժարվելով հնարավոր է լուծել Գյումրիի տնակներում բնակվողների խնդիրը:
- Ո՞վ է դա:
- Գյումրու քաղաքապետը` Բալասանյանը:
- Ես էդպիսի մարդ չեմ ճանաչում: Բայց ասա ինչ ես ուզում:
- Ասեցի, ի՞նչ կասեք վերոհիշյալ հայտարարության վերաբերյալ:
- Ինչ ասեմ` աֆերիստության վերջն ա, աֆերիստությունը ուղղակի կաթում ա...
