ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում:
Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի «Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական
խաղերում:
Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»:
