ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության գործով րոպեներ անց կհրապարակվի դատավճիռը
Փաստինֆոն գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և ժամը 17.00-ին կհրապարակվի դատավճիռը:
Իսկ մինչ այդ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, այսօրվա նիստին չէին ներկայացել տուժող Արման Մանուկյանը և նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, նրանք, պատշաճ կարգով ծանուցված լինելով, բայց այդ հեռախոսազանգի միջոցով նիստի օրվա և ժամի մասին տեղեկացված լինելով, չէին ներկայացել, սակայն դատարանը նրանց բացակայությունը գնահատեց որպես անհարգելի և հնարավոր համարեց իրենց բացակայությամբ նիստն անցկացնել:
Ամբաստանյալ Արշակ Սվազյանն էլ, օգտվելով իր վերջին խոսքի իրավունքից, նշեց, որ նախաքննության ընթացքում հայտնել է ամեն ինչ և որ ավելացնելու բան չունի, թողնում է դատարանի հայեցողությանը:
Ըստ մեղադրանքի՝ Արշակ Սվազյանը 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
