ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրվեցին 3 պատգամավորներ
ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը ելույթից հետո անցավ խորհրդարանի 6-րդ խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցին:
ՀՀԿ-ն խորհրդարանի նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
Ինչպես հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Է. Շարմազանովը 3-րդ անգամ է առաջադրվում նույն պաշտոնում և գաղտնիք չէ, որ ԱԺ հիմնական բեռը կրողներից մեկը եղել է հենց նա: «Նրա հետ աշխատելը շատ հեշտ է, շատ հաճելի»,- ասաց նա: Արփինե Հովհաննիսյանն էլ, նրա խոսքով, երկար տարիներ աշխատել է ԱԺ-ում, նշանակվել է նախարար, եղել է ամենաակտիվ պատգամավորներից մեկը, բանիմաց է, լավ իրավաբան:
«Ծառուկյան» դաշինքն էլ առաջադրելու է պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
