ԱԺ քառօրյա նստաշրջանը` ուղիղ
ՀՀ խորհրդարանում այսօր մեկնարկեց քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է 133 հարց, 34 միջազգային պայմանագիր: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր:
Ի թիվս այլ հարցերի, այսօր խորհրդարանում քննարկման կդրվի նաև Կառավարության նախագիծը՝«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Ներկայացված նախագծերից մեկով առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
