ԱԺ քառօրյայի վերջին նիստն այդպես էլ չկայացավ, 3 ժամում քվորում չապահովվեց
ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի քառօրյայի վերջին նիստն այդպես էլ չկայացավ: Նիստին մասնակցելու համար գրանցվեց 39 պատգամավոր:
Նշենք, որ 130 պատգամավորներից նախապես գրանցվել էր ընդամենը 34-ը, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գրանցումը շարունակվում էր 3 ժամ, որի ընթացքում գրանցվեց 5 պատգամավոր:
Նշենք, որ Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը: Այսինքն՝ ՀՀ ԱԺ-ում քվորում ապահովելու համար պետք է ներկա լինի առնվազն 66 պատգամավոր:
«Տեղեկացնենք, որ ընդամենը գրանցվել է 39 պատգամավոր, քվորում լինելու համար անհրաժեշտ է 61 հոգի: Նիստը չի կայանա: Ցտեսություն, մնացեք բարյավ»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Slaq.am
