ԱԺ-ն «ձև չի արել», առաջին իսկ օրից կապի մեջ է եղել բանակի, ԼՂ-ի, ՊՆ-ի հետ.Շարմազանով
Թեև ԱԺ-ն պետք է շարունակի աշխատել, այնուամենայնիվ հասարակության օրակարգն այլ է՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ: Կոչ եմ անում ՀՀ վարչապետի հետ խելամիտ ժամկետում փակ նիստում քննարկել եղած հարցերը,հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը.«Մենք չենք կարող, որ ԱԺ-ն ձև անի, թե բան չի եղել, քննարկելու բան չունենք: Մենք ունենք լուրջ քննարկելու բան և ունենք նաև անելիք»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց արտահայտություններում լինել հնարավորինս զգույշ, քանի որ ԱԺ-ն «ձև չի արել», առաջին իսկ օրից կապի մեջ է եղել բանակի, ԼՂ-ի, ՊՆ-ի հետ: Նա շնորհակալություն հայտնեց խմբակցությունների ղեկավարներին համերաշխության համար և նշեց, որ արդյունավետության համար պետք է որոշել ու քննարկել, թե ինչ ֆորմատով կազմակերպել քննարկումները:
