ԱԺ-ն հարգեց ՃՏՊ-ի զոհերի հիշատակը
Ազգային ժողովն այսօրվա նիստում, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» վերանայված օրենքում փոփոխություն և «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագծերը:
Այս պահին Ազգային ժողովի նիտում ընթանում է 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է գալիք տարվա բյուջեի հիմնական ցուցանիշները:
