ԱԺ-ում արձակուրդային սեզոնը սկսվել է
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Պառլամենտում այս օրերին շունչ չկա, բոլորը մեկ մարդու նման հագիստ են տվել իրենց առանց այդ էլ չաշխատող ուղեղներին և «հոգնատանջ» մարմիններին։ Հիմա Եվրոպան է նրանց ձեռքը «տառապում», պատգամավորները հիմնականում այնտեղ են հանգստանում։ Չնայած նրանց մեջ որոշ կրեատիվներ էլ գտնվեցին։ ԱԺ կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է, որ ընտանիքի հետ գնալու է Ղարաբաղ։ Ի դեպ, ՀՀԿ նախարարական կորպուսում ևս «մե ուրախություն, մե հրճվանք է»։ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հանել է կառավարության անդամների չհանգստանալու հրահանգ-վետոն, ասել է՝ կարող եք 2 շաբաթով գնալ, սակայն անընդհատ կապի մեջ կլինեք»։
