ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենալը ճիշտ է. Լեռնիկ Ալեքսանյան
Նոր Սահմանադրությամբ իշխանությունները ցանկանում են վերահսկելի ժողովրդավարություն ստեղծել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը ունի նվազագույնը երեք թերություն. Խորհրդարանում կայուն մեծամասնության ստեղծումը, երկրի նախագահի ընտրությունը ընտրիչների կողմից եւ պատգամավորների թիվը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, սակայն, ԱԺ ընտրությունները, հատկապես երկրորդ փուլով ընդունված կարգ է ամբողջ աշխարհում։
«Այստեղ նպատակն է այն, որ խորհրդարանում պետք է լինի բացարձակ մեծամասնություն։ Իսկ փոքրամասնությունն էլ պետք է հնարավորություն ստանա մանդատ ձեռք բերելու»,- նշեց նա։
