ԱԺ-ում կներկայացվի «Նաիրիտ գործարան»-ի հետագա շահագործման վերաբերյալ հաղորդում
ՀՀ Ազգային ժողովում հուլիսի 28-ին կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները և ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:
