ԱԺ-ում ընդունեցին նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու մասին նախագիծ
ԱԺ-ում այսօր 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:
