ԱԺ-ը վավերացրեց 1 համաձայնագիր և 1 պայմանագիր
Ազգային ժողովն այսօր հերթական լիագումար նիստում ընդունեց ԱՊՀ սահմանապահների համագործակցության մասին համաձայնագիրը՝ 95 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Պայմանագրով նախատեսվում է ճգնաժամային իրավիճակների պարագայում Համագործակցության երկրների սահմանապահ ծառայությունների փոխգործակցությունը ԱՊՀ արտաքին սահմաններին:
Խորհրդարանը վավերացվեց նաև Գերմանիայի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը, որն ընդունվեց 100 կողմ, 1 դեմ ու 1 ձեռնպահ ձայներով:
