Ագարակի «Խաչի ձորում» զբոսանքի ժամանակ անհետացած երեխային գտել են
Մարտի 13-ին, ժամը 21.30-ին քաղաքացի Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր թոռը առավոտյան դուրս է եկել ընկերների հետ զբոսնելու Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող տարածքում և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր (27 հրշեջ-փրկարար՝ անձնական մեքենաներով):
Փրկարարները "Խաչի ձոր" կոչվող տարածքում՝ թփուտի տակ¸ 2004 թ. ծնված Յ. Հ.-ին հայտնաբերել են քնած:
Որոնաղական աշխատանքներին մասնակցել են Մեղրու թիվ N զորամասի զինծառայողները:
ԱԻՆ
