Ահա թե ով է նա. բացահայտվել է ջրատարում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը
Բացահայտվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրատարում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, նա Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նրան սպանել են, այրել եւ նետել ջրատարը: Նրան սպանելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ, քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ 33-ամյա Գարիկ Արզունյանն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Գարիկ Արզունյանն ամուսնալուծված էր, բնակվում էր ծնողների հետ, հիմնական աշխատանք չուներ: Ըստ հարազատների՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ:
