Ահաբեկչության համար դատապարտված հայը մոր հետ հանդիպում է խնդրում
ԱՄՆ-ի նախկին նախագահի դեմ ահաբեկչության համար դատապարված Վովա Հարությունյանի փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Հարությունյանը մոր հետ ավելի շատ շփում է պահանջում:
Ինչպես հայտարարել է Նիկոլաիշվիլին, Հարությունյանը տարեկան երկու անգամ երկարաժամկետ տեսակցության և շաբաթական երկու անգամ հեռախոսազրույցի իրավունք ունի, սակայն նրա իրավունքները սահմանափակվում են, այս մասին հայտնում է «Վրաստան օնլայնը»:
Նիկոլաշվլինի կարդացել է դատապարտյալի երկու նամակները: Մեկը գրված է փաստաբանին, որտեղ նա ռադիոընդունիչ է խնդրում: Երկրորդ նամակը հասցեագրված է Human Rights Watch ամերիկյան ներկայացուցչությանը, որտեղ Հարությունյանը օգնության է խնդրում:
Քննության տվյալներով՝ 2005թ.-ի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Հարությունյանը նռնակ էր նետել այն ամբիոնի ուղղությամբ, ուր կանգնած էր ԱՄՆ նախագան Ջորջ Բուշը: Չպայթած հրապարակից դուրս է տարել վրացական հատուկ ծառայության աշխատակիցը: Ձերբակալվելուց հետո Հարությունյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ինքն է նետել նռնակը եւ կկրկներ իր արարքը, եթե նրան նման հնարավորություն ընձեռնվեր:
