Ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 129-ի. Փարիզի դատախազ
Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 129-ի՝ հայտնում է Reuters-ը: Այս տեղեկատվությունը հաստատել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
Հաղորդագրությունում ասվում է, որ վիրավորվել է 352 մարդ, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ է:
