Ահաբեկիչ Կուաշի եղբայրները գրոհի ժամանակ ոչնչացվել են
«Շառլի Էբդո»-ի ահաբեկչության մեջ կասկածվող Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներն այսօր ոչնչացվել են Դամարտեն-ան-Գոելի տպարանի գրոհի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Agence France-Presse»-ը:
Ահաբեկիչների կողմից տպարանի պատանդառված աշխատակիցը չի տուժել:
Ըստ աղբյուրի, Ֆրանսիայի հատուկ նշանակության ստորաբաժանումը բարդ հատուկ գործողությանը պատրաստվում էր մի քանի ժամ: Կուաշի եղբայրներն առաջինն են կրակ բացել շենքը շրջապատած իրավապահների ուղղությամբ:
Գրավված երկրորդ շենքի՝ Փարիզի արևելքում գտնվող խանութի, գրոհը ևս ավարտվել է ահաբեկչի սպանությամբ: Վերջինիս անունն առայժմ չի հրապարակվում: Այս մասին գրում է «Le Monde»-ը:
AFP-ն էլ իր հերթին հայտնում է, որ պատանդներ վերցրած մարդը «չեզոքացված է»: Իրավապահներն ազատել են տարածքում գտնվող մի քանի պատանդների:
