Ահասարսուռ դեպք. Հայրը դանակով կտրել է սեփական երեխայի կոկորդը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի Բեյլագանի շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Ըստ աղբյուրի` գյուղի բնակիչ Զահիդ Իսքենդերովը դանակով կտրել է սեփական 6 տարեկան երեխայի կոկորդը։ Կատարվածից հետո տղամարդը դիմել է փախուստի։ Ոստիկանությունը որոնում է նրան։
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանցագործությունը կատարել է ընտանեկան վեճի հողի վրա։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
