ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ. նորածինը դիակիզումից առաջ «վերակենդանացել է»
Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Չինաստանոմ նորածինը, որի մահը արձանագրել էին բժիշկները, արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ:
Տղան հունվարի 8-ին ծնվել է Չժեցյան գավառում՝ նախատեսված ժամկետից 2 ամիս շուտ: Բժիշկները նրան տեղավորել են ինկուբատորում, որտեղ նա ապրել է 23 օր: Դրանից հետո ծնողները, չնայած բժիշկների խորհուրդներին, որոշել են երեխային տուն տանել՝ ցանկանալով միասին նշել Նոր տարին:
Երկու օր անց տղան հիվանդացել է, և նրան կրկին տեղափոխել են բժշկական կենտրոն: Սակայն, փետրվարի 4-ին բժիշկները արձանագրել են նրա մահը: Մարմինը մնացել է դիահերձարանում 23 ժամ՝ -12 աստիճան (ըստ Ցելսիուսի) ջերմաստիճանի պայմաններում:
Հաջորդ օրը, երբ նրան ցանկացել են դիակիզել, երեխան անսպասելիորեն լաց է եղել:
Աղբյուրը` REPLIK.am
