Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոցում» պայթուցիկ սարք է տեղադրված. ԱԻՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20.09-ին, ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Ինչպես հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
