Ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, մարդկային ոսկորներ կան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 17-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ էր ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, անհայտ ծագման ոսկորներ են հայտնաբերվել և դրանք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում իրավիճակը պարզաբանելու նպատակով նշված վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և թիվ 19 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
մանրամասները` shamshyan.com-ում:
