1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ահազանգ.Ոստիկանությունը փորձում է լռեցնել հանրային խնդիր բարձրաձայնած լրագրողին.IRAVUNK.com

 Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել լրագրող Գոհար Նուրիջանյանը, ով ահազանգում է, որ ներկայիս իշխանության օրոք գործում է ամենաթողություն, իսկ Ոստիկանությունը փոխանակ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկի` բաժին է հրավիրում լրագրողին, ով փորձում է բարձրաձայնել իրեն դիմած քաղաքացիների խնդիրը տարբեր ատյաններում:

Մասնավորապես մեր զրուցակցի խոսքով.

- Երկու ամիս առաջ ինձ դիմել են Մազմանյան 22 հասցեում բնակվող մի խումբ բնակիչներ` խնդրելով, որպես լրագրող բարձրաձայնեմ, որ իրենց շենքին կից կառուցվում է ապօրինի կառույց: Տվյալ շենքի հետնամասում եղել է մանկական հրպարակ, որտեղ եղել են հաստաբուն ծառեր, որոնք հատվել են: Ասվածս ներկայացնում եմ փաստերով:

 Բնակիչները վախենում են այդ ապօրինի կառույցը կառուցել փորձող անձից, ասելով, որ իշխանությունների հովանավորչությունը վայեյլող այդ անձը հաշվեհարդար կտեսնի:

- Ո՞վ է այդ անձնավորությունը եւ ինչո՞ւ բնակիչները նման մտավախություն ունեն:

- Այդ անձը ոմն Վահե Մարտիրոսյան է, ով վայելում ներկայիս իշխանավորների բարձր հովանավորչությունը: Երկու ամսվա ընթացքում ես դիմել եմ մի քանի գերատեսչություն, բայց ապարդյուն, ոչ մի արձագանք: Ավելին, մի քանի օր առաջ կրկին բնակիչը բողոքեց` ասելով, որ պատն արդեն շարում են, չգիտենք ինչ են ուզում կառուցել:
Բայց սա դեռ ամենաթողության վերջը չէ: Դրա հաջորդ օրը նամակ եմ ստանում Ոստիկանությունից, որ ինձ հրավիրում են Ոստիկանության բաժին` ոչ ավել ոչ պակաս ցուցմունք տալու համար: Տեղեկացնելով, որ իմ ահազանգը ոչ այլ ինչ է քան զանցանք եւ, որ այդ զանցանքը պատժելի է: Այսինքն Ոստիկանությունը ուզում է ինձ` լրագրողիս լռեցնել: Անկեղծ ասած ապշեցի, հարցրեցի, թե ինչու մի բան էլ ես պետք է վարչական տույժերի ենթարկվեմ: Այդ ոստիկանը ինձ ի պատասխան ասաց, որ ես պետք է գնամ ցուցմունք տալու:

- Ինչի՞ համար ցուցմունք տաք:

-Ես չգիտեմ, ես այդ ոստիկանին ասացի, որ ես երրորդ կողմ եմ, լրագրող եմ: Ով պետության եւ քաղաքացու միջեւ միջնորդ օղակ է, ով հանրային շահի խնդիրն է բարձրաձայնում: Փաստորեն ստացվում է, որ ոստիկանությունը փոխանակ իրավախախտին հարցաքննությունների կանչի` լրագրողին է փորձում լռեցնել, ու սա այսօր Հայաստանում: Իրենք կարող են լրագրողին տույժի ենթարկել եթե իր ասածը չի համապատասխանում իրականությանը` տվյալ դեպքում ես որեւէ օրենք չեմ խախտել եւ սխալ տեղեկատվություն չեմ հայտնել պետությանը:

- Ի վերջո գնացի՞ք, թե՞ ոչ:

-Ո՛չ, բնականաբար: Ասեցի` հարգելի ոստիկան չեք ամաչում ես լրագրող եմ ու խնդիր եմ բարձրաձյում, իսկ Դուք փոխանակ գնաք ապօրինի շինություն քանդեք` գնում եք լրագրողի «պատժելու», լռեցնելու ճանապարհով:

- Ո՞վ էր այդ ոստիկանը:

- Եթե չեմ սխալվում անունը Դավիթ էր, ծրարը ինձ մոտ է` հարկ եղած դեպքում լրացուցիչ կարող եմ տրամադրել: Սա ցնցող բան է, հիմա եթե սա լիներ նախկին վարչակարգի օրոք ներկայիս իշխանավորները մեծ սկանդալ կսարքեին, բայց հիմա` Նոր Հայաստանում հետապնդել, փորձել լռեցնել լրագրողին միայն նրա համար, որ խնդիր ես բարձրաձայնել` ապշեցնող է: Ձեզ ավելին ասեմ Ոստիկանության իրար խառնվելուց հետո ես հայտնաբեեցի Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի նկար, որտեղ այդ Վահե Մարտիրոսյանը ջերմ` ուս-ուսի տված նկարված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ մեկ այլ ինձ անհայտ անձի հետ:

- Լավ, ի վերջո տեղյա՞կ եք ով է այդ Վահե Մարտիրոսյանը, ինչո՞վ է զբաղվում:


-Չգիտեմ ով է, բայց էն որ լկտի է` դեմքից երեւում է: Այս նկարը տեսնելուց հետո հասկացա, որ Ոստիկանությունը Վահեի համար է որոշել ինձ լռեցնել, վախեցնել տույժերով: Ես հասկացա, որ իրենք հիմա ինձ են հետապնդելու: Ավելին ասեմ, վերջերս տղաս ծեծկռտուքի մեջ էր ընկել եւ ես կասկածում եմ, որ հնարավոր է, որ իրենք լինեն: Դրան գումարած մեքենայիս թափքն էին կոտրել: Ու էս պայմաններում Ոստիկանությունը մի բան էլ ինձ է հետապնդում փոխանակ գնան այս Վահե կոչվածին պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկեն: Ես չեմ լռելու, հիմա հայտարարում եմ:

-Այսինքն մտավախություն ունեք, որ Ձեր ընտանիքի անդամների վրա էլ ճնշումներ բանեցվում` նրա համար, որ Դուք փորձել եք հանրային խնդիր բարձրաձայնել:

-Ես ամեն ինչ մտածելու, կասկածելու իրավունք ունեմ: Դուք էլ լինեիք իմ տեղը այդպես կմտածեիք:

 

 IRAVUNK.com 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan