ԱՀԿ-ն հայտարարել է նոր համաճարակի տարածման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Մադագասկարում ժանտախտի արագ տարածման վտանգի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 2014թ.-ի օգոստոսից սկսած Մադագասկարում 119 մարդ է վարակվել: Նրանցից քառասունը մահացել են:
«Գոյություն ունի «սև մահվան» արագ տարածման հավանականություն: Վտանգը կապված է բնակչության բարձր խտացման և առողջապահպանության համակարգի թույլ զարգացվածության հետ»,-հայտարարել է կազմակերպությունը:
ԱՀԿ-ն նաև կոչ է արել այլ երկրների քաղաքացիներին մոտակա ժամանակներում խուսափել Մադագասկար այցելելելուց:
Ժանտախտը վարակովի հիվանդություն է, որը տարբերվում է իր վարակի տարածման արագությամբ և մահվան ելքով ավարտվելու մեծ հավանականությամբ:
