ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը
Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի` ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:
Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում, որը կտեղադրվի ԱԻ նախարարության կայք- էջում:
